Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կուտակային կենսաթոշակին ընդառաջ

Կուտակային կենսաթոշակին ընդառաջ
29.06.2012 | 15:56

«Սա շատ անհրաժեշտ քայլ է հասարակության և հատկապես գալիք սերնդի` երիտասարդության շրջանում կենսաթոշակային նոր համակարգի իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Նոր համակարգը զուտ փոփոխություն չէ օրենսդրական փաստաթղթերում, այլ ենթադրում է նոր մտածողության ձևավորում։ Պետք է գիտակցենք բոլորս, որ կենսաթոշակը սոսկ պետության կողմից տրամադրվող վճար չէ, այլ քաղաքացին ինքը պետք է կերտի իր ապահով ծերությունը»,- այսօր «Գոլդեն Թուլիփ-Երևան» հյուրանոցում կազմակերպված «Բարեփոխում և գիտելիք» միջոցառման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ։
Միջոցառումը համատեղ կազմակերպել էին USAID-ի «Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումներ» ծրագիրը և «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը։ «Մեր նպատակն էր ամփոփել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ուսանողական ռեֆերատների մրցույթների արդյունքները և մրցանակներ ու պարգևներ հանձնել մրցույթում հաղթած ուսանողներին։ Կարծում եմ, որ այս նախաձեռնությունն առաջինը չի լինի, քանի որ 2014-ից ներդրվելու է կենսաթոշակային նոր համակարգը, և երիտասարդությունն իրազեկման կարիք ունի»,- իր խոսքում ասաց «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը։
Բացի մրցանակաբաշխության արարողությունից, միջոցառման շրջանակներում նշված հիմնադրամի հետ վավերացվեցին համագործակցության համաձայնագրեր կրթության և գիտության նախարարության, ԿԲ-ի և ֆինանսական հաշտարարի գրասենյակի միջև։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3208

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ